Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան Հայաստանում

33-րդ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱ
2022

Օրեր՝ հուլիսի 10 (կիր) - հուլիսի 18 (երկ), 2022 թ.
Անցկացման վայր՝ Երևանի պետական համալսարան

ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների վերաբերյալ


ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2022թ. մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.


Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ այլևս ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ։


Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։


Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022թ. հունիսի 20-ը։

 

Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայք: